Լրահոս
Միջազգային
20:19
09.03.22
141

Զելենսկու գրասենյակից ասել են, թե որ դեպքում կքննարկվի Ուկրաինայի չեզոք կարգավիճակը

Img default alt hy

Կիևը պատրաստ է քննարկել Ուկրաինայի չեզոք կարգավիճակը, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ տեղեկությունը հայտնել է Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի տեղակալ Իգոր Ժովկվան։

Ավելի վաղ Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը նաև ասել էր, որ անվտանգության երաշխիքների դեպքում Կիևը կքննարկի ՆԱՏՕ-ի անդամակցությունից հրաժարվելու հարցը:

«Ուկրաինան պատրաստ է քննարկել չեզոքության մասին ՌԴ պահանջը, եթե անվտանգության երաշխիքներ տրվեն, բայց ոչ մի դյույմ տարածք չի հանձնի»,- ընդգծել է Ժովկվան:

Նա նաև նշել է, որ Կիևը պատրաստ է իրադրության դիվանագիտական կարգավորմանը, Ուկրաինայի ու Ռուսաստանի նախագահների ուղիղ բանակցությունների անցկացմանը:

«Մենք պատրաստ ենք հարցերի լայն շրջանակ քննարկել ՌԴ-ի հետ»,- ընդգծել է Ժովկվան:

Նրա խոսքով՝ շատ կարևոր է, որ Զելենսկին պատրաստ է նախագահ Պուտինի հետ ուղիղ երկխոսության:

«Երկու երկրների նախագահների անմիջական շփումն անհրաժեշտ է սարսափելի պատերազմն ավարտելու համար»,- ավելացրել է Ժովկվան և ընդգծել, որ այդ բանակցությունների անցկացման համար Կիևի գլխավոր պայմանը հրադադարն է և Ուկրաինայից ՌԴ զորքերի դուրսբերումը: