Լրահոս
Միջազգային
13:15
01.03.25
524

Զելենսկին փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ․ ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն

Img default alt hy

Վլադիմիր Զելենսկին փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ, X սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ Ազգային հետախուզության տնօրեն Թուլսի Գաբարդը։

Նա շնորհակալություն է հայտնել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին Զելենսկու հետ բանակցություններում նրա դիրքորոշման համար։

«Շնորհակալ եմ Դոնալդ Թրամփին ձեր անսասան առաջնորդության համար՝ առաջ մղելու ամերիկյան ժողովրդի և աշխարհի շահերը: Ձեր ասածը բացարձակապես ճիշտ է. Զելենսկին տարիներ շարունակ փորձում է ԱՄՆ-ին ներքաշել Ռուսաստանի հետ միջուկային պատերազմի մեջ/Երրորդ համաշխարհային պատերազմի մեջ…»,- գրել է նա:

Բացի այդ, Գաբարդը շնորհակալություն է հայտնել փոխնախագահ Ջեյ Դի Վենսին Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցում դիվանագիտական մոտեցման անհրաժեշտության մասին խոսքերի համար:

Թրամփի և Զելենսկու հանդիպումը, որն ի վերջո վերածվեց վիճաբանության, տեղի ունեցավ ուրբաթ օրը Վաշինգտոնում։ Ինչպես հաղորդում է Fox News-ը, ամերիկացի առաջնորդը «դուրս է շպրտել» Կիեւի ռեժիմի ղեկավարին՝ ցուցաբերած անհարգալից վերաբերմունքի պատճառով։ Չեղարկվել է նաև Վաշինգտոնի և Կիևի միջև հազվագյուտ հողային մետաղների մասին գործարքի ստորագրումը։

Իր հերթին, CBS News հեռուստաալիքը, վկայակոչելով ամերիկյան առաջնորդի շրջապատի բարձրաստիճան աղբյուրները, հաղորդում է, որ Սպիտակ տանը տեղի ունեցածը բարձրացնում է Ուկրաինային հետագա օգնությունը դադարեցնելու հարցը։ Նշվեց, որ Կիևում տեղի ունեցածից հետո պաշտոնյաները հուսահատության մեջ են ընկել և փորձում են ստիպել Սպիտակ տունը վերադառնալ քննարկումներին, սակայն ապարդյուն, քանի որ Թրամփն այս պահին չի ցանկանում զրուցել Զելենսկու հետ։