Լրահոս
Միջազգային
13:15
10.03.25
263

Զանգվածային բնաջնջում՝ Սիրիայում. հազարավոր դիեր, առանձնակի դաժանությամբ սպանություններ

 

Լաթաքիայում և Տարտուսում քառօրյա սպանդի հետևանքով առնվազն 1000 մարդու մահվան մասին են հայտնում պատերազմների ուսումնասիրման կենտրոնները: Տեղեկություններ կան, որ Սիրիայի նոր իշխանության և հեռացած նախագահ Ասադի կողմնակիցների բախման հետևանքով զոհվածների մեծ մասը՝ 970 մարդ՝ խաղաղ բնակիչներ են, որոնց Ալ-Շարաայի բանակի զինվորները գնդակահարում են հենց փողոցում՝ ստիպելով նախ չորեքթաթ քայլել ավերակների վրա: Լաթաքիայում շաբաթ հնչած կրակոցներից 2 հայ է զոհվել՝ Անթուան և Ֆատի Պութրոսները հայր և որդի: