Լրահոս
Հայաստան
14:22
04.10.21
48

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը տարիներ շարունակ կապում էին ինձ հետ, տեսանք, թե ով փայ մտավ. տեսանյութ

Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային գործարանի բաժնեմասերի 25 տոկոսը կառավարությանը նվիրաբերելու գործարքին, ՀՀ երկրորդ նախագահն ասաց․ «Դա այն կոմբինատն է, որ անընդհատ կապում էին ինձ հետ և որի հետ ես երբևիցե կապ չեմ ունեցել։ Հիմա տեսեք, թե ով և ում հետ «փայ մտավ»։ Սա երևի ՀՀ պատմության մեջ ամենամութ գործարքն է` անհասկանալի տրամաբանությամբ»։