Լրահոս
Քաղաքական
12:20
24.09.21
85

Ընդդիմադիր պատգամավորները լքեցին ԱԺ նիստերի դահլիճը. տեսանյութ

ԱԺ-ն այսօրվա արտահերթ նիստում քննարկում է «ՀՀ վարչատարածքային բաժանման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին նախագծերը։

«Այսօր օրակարգ է բերվել մի հարց, որը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը և Սահմանադրական դատարանի որոշման պահանջներին, այն համարում ենք հստակ հանցագործություն և դրա շրջանակներում քննարկվող հարցերը, բնականաբար, չեն կարող լինել օրինական»,- ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը և նշեց, որ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցում այս ապօրինություններին։