Լրահոս
Հասարակական
17:20
11.12.22
137

Խոշոր ավտովթար՝ Երևանում․ կա 5 վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 11-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 13։40-ի սահմաններում Շիրակի փողոցում թիվ 21 շենքի դիմաց բախվել են Mercedes CLS63 և Opel մակնիշի ավտոմեքենաները։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Վիրավորներին առաջինն օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած շտապօգնության բժշիկների հերթապահ խմբերը։

Պարեկային ծառայութունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը։