Լրահոս
Քաղաքական
15:05
28.02.25
198

Խաղաղությունը կա՛մ շատ շուտ կլինի, կա՛մ երբեք չի լինի. Թրամփը Ուկրաինային խոստումներ չի շռայլում

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերի հետ փակ դռների հետևում բանակցելուց հետո ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Ուկրաինայում խաղաղությունը կամ շատ շուտ կլինի, կամ ընդհանրապես չի լինի: Սթարմերն ու Թրամփը համաձայնության չեն եկել այն հարցում, թե ինչ դեր պետք է ունենա Միացյալ Նահանգները՝ Ուկրաինայում կայունություն ապահովելու համար, եթե համաձայնություն ձեռք բերվի: Ինչպես գիտեք, Թրամփն ավելի վաղ հայտարարել էր, որ Ուկրաինային անվտանգության մեծ երաշխիքներ չի տա: «Թող Եվրոպան դա անի»,- ասել էր նա: Մինչդեռ Մեծ Բրիտանիայի վարչապետի պնդմամբ՝ Նահանգների աջակցությունն անհրաժեշտ է կայուն խաղաղության հասնելու համար: Մինչ այդ էլ Մակրոնը Սպիտակ տանը հայտնել էր, որ Ֆրանսիան և Մեծ Բրիտանիան Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքների փաթեթ են պատրաստել։