Լրահոս
Միջազգային
19:10
06.03.22
320

Վրաստանում գլխատել են Ստալինի արձանը

Img default alt hy

Վրաստանի Գորիի շրջանի Վարիանի գյուղում գլխատել են Ստալինի արձանը:

Դա քաղաքացիական ակտիվիստների ակցիան էր, որոնք կոտրել են արձանի այդ մասը մուրճով, հաղորդում է «Նովոստի-Գրուզիան»:  

Փետրվարի 19-ին Ստալինի արձանը տեղադրվել էր մասնավոր տարածքում՝ ռեստորանի հարեւանությամբ, որը պատկանում է Գեորգի Կանդելակիին՝ գործարարին, որը սերտ կապեր ունի «Վրացական երազանք» իշխող կուսակցության հետ, իսկ նախկինում եղել է հայտնի բռնցքամարտիկ:  

Արդեն հաջորդ օրը, երբ ԶԼՄ-ներում հայտնվել էին արձանը տեղադրելու մասին լուրերը, քաղաքացիական ակտիվիստները արձանի վրա կարմիր ներկ էին լցրել:  Ըստ նոր լուսանկարի՝ գիպսե արձանը դարձյալ ներկել էին բրոնզագույն երանգով: