Լրահոս
Իրավական
19:28
19.08.21
53

Ոստիկանների ծեծած լոռեցիները ծե՞ծ են կերել ոստիկանությունում

Իրավապաշտպաններն ահազանգել են, որ Լոռու մարզում ոստիկաններին ծեծելու ու նրանց մեքենան հրկիզելու գործով բերման ենթարկված մարդկանց նկատմամբ ոստիկանությունում ահաբեկչական գործողություն են իրականացվել:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Մարց գյուղի բնակիչները ոստիկանների դեմ բունտ էին արել, երբ իրենց երկու համագյուղացիները, փախչելով իրավապահների հետապնդումից՝ փայտով բեռնված մեքենայով վթարի էին ենթարկվել ու մահացել:

Մահացածներից մեկի՝ 22-ամյա Վահրամի հայրն այսօր Վանաձոր էր գնացել՝ իրավապահներից պահանջելու, որ ազատ արձակեն համագյուղացիներին: Նա ևս, պնդել է, որ նրանց վերաբերվում են այնպես, ինչպես հայ ռազմագերիներին Ադրբեջանում: