Լրահոս
Հայաստան
14:02
17.09.21
50

Որոշակի գործընթաց պետք է սկսել.Մհեր Գրիգորյանը՝ սահմանազատման և սահմանագծման մասին

Img default alt hy

Ես կարծում եմ՝ որոշակի գործընթաց պետք է սկսել: Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ արձագանքելով ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովայի հայտարարությանը, որ անհրաժեշտ է հայ-ադրբեջանական սահմանին սահմանազատման և սահմանագծման աշխատանքները սկսել:

Անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհին ստեղծված իրավիճակին՝ փոխվարչապետը նշեց, որ եթե խնդիրը չկարգավորվի դա տնտեսության վրա մեծ ազդեցություն կունենա.

«Ես հույս ունեմ, որ հարցը կկարգավորվի։ Եթե տրվելու է այլընտրանքային ենթակառուցվածքային լուծում, ապա դա շատ լավ լուծում է, կհավասարակշռի իրավիճակը, նկատի ունեմ Տաթևի ճանապարհը։ Ենթակառուցվածքային, համապատասխան տեխնիկական լուծումը նշանակում է ռիսկերի մեղմում»,- ասաց Մհեր Գրիգորյանը և ընդգծեց, որ բոլոր ճանապարհները պետք է լիարժեք գործեն: