Լրահոս
Քաղաքական
16:19
24.08.21
66

Ոչ, էդ ձեր հիշատակած 70 տոկոսի 80 տոկոսը, դուք ընդունել եք ձեր օրենքներով, որպես Ադրբեջանի անբաժանելի մաս. Նիկոլ Փաշինյան. ՏԵՍԱՆՅՈւԹ

ՀՀ ԱԺ 8-րդ գումարման առաջին նստաշրջանի հերթական նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին՝ ասաց. « Այն կուսակցությունը, որ ներկայացնում է, պարոն Աբրահամայանը 2010 թվականին ընդունել է վարչատարածքային բաժանման օրենք, որով այդ տարածքները ճանաչել է Ադրբեջանի անբաժանելի մաս և նրանք, ովքեր կողմ են քվեարկել այդ օրենքին, գալիս ասում են, թե Արցախի տարածքների 70 տոկոսը կորսվել է, ոչ, էդ ձեր հիշատակած 70 տոկոսի 80 տոկոսը, դուք ընդունել եք ձեր օրենքներով, որպես Ադրբեջանի անբաժանելի մաս»: