Լրահոս
Հայաստան
12:56
23.09.21
53

«Վարձքներդ կատար, սիրելի՛ ընկերներ»․ Իշխան Սաղաթելյան

Img default alt hy

Իշխան Սաղաթելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատն Ադրբեջանից պահանջում է անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին և քննել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների հարցը.

ԱՄՆ Կոնգրեսը պահանջում է Ադրբեջանից ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին․ օրենսդրական փոփոխությունների նախագիծ է ընդունվել

ՀՅԴ Հայ Դատի գրասենյակի ջանքերով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը երեկ ընդունել է կոնգրեսականներ Ադամ Շիֆի, Բրեդ Շերմանի և Թոնի Քարդենասի կողմից առաջարկված օրենսդրական փոփոխությունները, որով Ադրբեջանից պահանջվում է անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, ինչպես նաև քննության ենթարկել Ադրբեջանի կողմից պատերազմական հանցագործությունների դեպքերը։ Ընդունված փոփոխությունը պահանջում է նաև հետաքննություն անցկացնել Արցախում կիրառված թուրքական անօդաչու թռչող սարքերում ամերիկյան տեխնոլոգիաների օգտագործման վերաբերյալ։

 Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը շարունակում է աշխատանքը՝ հասնելու իր քաղաքական առաջնահերթությունների ամբողջական բավարարմանը։
 
Վարձքներդ կատար, սիրելի՛ ընկերներ»։