Լրահոս
Տարածաշրջան
19:30
30.09.21
58

Վախը մեջներս ա՝ հեսա կկանգնեցնեն. Գորիս-Կապան ճանապարհին Ադրբեջանը շարունակում է հարկահավաքությունը. տեսանյութ

Ադրբեջանը խորը արմատներ է գցում Գորիս-Կապան ճանապարհին: «Հայլուրի» Սյունիքի թղթակիցների նկարահանած բացառիկ տեսանյութում երևում է, թե ինչպես են ադրբեջանցիները ճանապարհի սարալանջը փորել ու խորքում շինություն են կառուցում: Ամենայն հավանականությամբ կեցավայր է ադրբեջանցի մաքսավորների համար, որոնք արդեն 20 օր է իրանցի բեռնափոխադրողներից ճանապահի տուրք են գանձում: Իրանցիները խուսափում են Թեհրանը Երևանին կապող գլխավոր մայրուղուց, բայց Տաթև-Աղվանի ճանապարհով էլ չեն կարող բեռներ տեղափոխել՝ անձրևները խանգարում են: