Լրահոս
Քաղաքական
17:42
02.03.25
365

Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալությանը

Img default alt hy

Աշխատանքային այցով Ուրուգվայում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանը մասնակցել է Ուրուգվայի նորընտիր նախագահ Ժամանդու Օրսիի երդմնակալության և իշխանության փոխանցման հանդիսավոր արարողություններին:

Հանդիսավոր միջոցառմանը մասնակցել են շուրջ մեկուկես տասնյակ երկրների ղեկավարներ, ինչպես նաև տարբեր մակարդակի բազմաթիվ պատվիրակություններ բոլոր աշխարհամասերից:

Նա նաև այցելել է Ուրուգվայի նախագահի նստավայր:

Նախագահը ողջունել է իր պաշտոնակցին և Հայաստանի Հանրապետության ու իր անունից շնորհավորական բարեմաղթանքներ հղել նրան բարձր պաշտոնի ստանձման կապակցությամբ: