Լրահոս
Իրավական
23:40
11.12.22
127

Վաղարշապատի քրեական հետախույզները մարիխուանայի նմանվող զանգվածներ են հայտնաբերել

Img default alt hy

Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները Էջմիածնի Արագած թաղամասում ձերբակալել ու բաժին են տարել 45-ամյա մի տղամարդու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 3 փաթեթ։

Փաթեթներում ընդհանուր 20 գրամից ավելի քաշով մարիխուանայի նմանվող զանգվածներ կային։

Դեպքի առթիվ կազմված փաստաթղթերը ներկայացվել են տարածքային քննչական բաժին։ Նշանակվել է փորձաքննություն։

Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։