Լրահոս
Քաղաքական
10:07
04.10.21
75

«Տուշոնկա» շոուներ ու «յոլա գնալու» ժամանակներ. շաբաթվա սկանդալային տեսարանները. տեսանյութ

Իշխանությունը զինանոցից հանում է մի անգամ կրակած զենքը: Հավանաբար կարծում է՝ տուշոնկա-շոուով շեղված հանդիսատեսին երկրորդ անգամ էլ հնարավոր կլինի գրավել աղմկոտ բացահայտումների պատրանքով:

Այս շաբաթ կալանավորվեց հեղափոխությունից հետո երկու տարի Հայաստանի պաշտպանության նախարար աշխատած Դավիթ Տոնոյանը: Նրան մեղադրում են զենքի ներկրման ժամանակ ավելի քան 2 միլիարդ 277 միլիոն դրամ հափշտակելու համար: Այս թի՞վն է մեզ հեռացրել բաղձալի հաղթանակից:

Ցնդաբանություն է համարում ընդդիմությունը: Խորհրդարանի հակա-ՔՊ-ական թևը վստահ է, որ Փաշինյանը պարզապես զոհաբերում է իր հրամանները հնազանդ կատարողներից մեկին: Որովհետև հրամաններ կան, որ կարելի է արձակել, իսկ իրագործելը հանցագործություն է...