Լրահոս
Իրավական
16:54
01.10.21
33

Տոնոյանն ու Գալստյանը մեղադրանքը չեն ընդունում. ՊՆ նախկին ղեկավարը բողոքարկել է դատարանի որոշումը. տեսանյութ

Դավիթ Գալստյանը՝ «Պատրոն Դավոն» ու Դավիթ Տոնոյանն իրենց առաջադրված մեղադրանքը չեն ընդունում ու ապօրինի են որակում այն: Տոնոյանի փաստաբանը բողոքարկել է կալանավորման որոշումը: Նա «Հայլուրին» հայտնել է, որ դատարանը պաշտպանության նախկին նախարարին ազատությունից զրկել է՝ հիմնավորմանբ, որ նա ազատության մեջ կարող է խոչընդոտել նախաքննությանը: