Լրահոս
Իրավական
10:54
20.09.21
64

Ծեծող բրիգադներ՝ Բաքվի բանտում, գունագեղ տոն՝ Երևանի սրտում․ շաբաթվա ամենաթեժ թեմաները. ՏԵՍԱՆՅՈւԹ

Այս շաբաթ իրար հետևից էին պայթում սկանդալները, որ անգամ աղոտ չէին բնորոշում հետպատերազմական երկրի ողբերգությունը: Եթե հորինված տեսարաններ են Բաքվում հայ գերիների խոշտանգումների նկարագրություները, ուրեմն կարելի է սեպտեմբերի 21-ին գունագեղ տոնակատարություն անել հրապարակում ու նվիրել հանուն հայրենիքի զոհված տղաների հիշատակին:

Հատկապես, որ այնքա՜ն գունագեղ է Հայաստանի դրոշը, որը, չգիտես ինչու, շրջված էին դրել ԱԽՔ Արմեն Գրիգորյանի առաջ՝ Դուշանբեում՝ ՀԱՊԿ նիստի ժամանակ: