Լրահոս
Միջազգային
13:20
05.03.25
172

Թրամփը նամակ է ստացել Զելենսկիից և ծափեր՝ Կոնգրեսից. Ամերիկան վերադարձել է

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ելույթ է ունեցել Կոնգրեսի առաջ՝ թվարկելով իր կարճ նախագահության ընթացքում, իր համոզմամբ, ունեցած հաջողությունները: Չնայած Զելենսկիի հետ ունեցած սկանդալային հանդիպմանը՝ Թրամփի խոսքով՝ Ուկրաինայի նախագահը իրեն նամակ է ուղարկել, որ պատրաստ է բանակցել հակամարտության կարգավորման հարցով: Մի «ուժեղ ազդանշան» էլ Ռուսաստանից է ստացել Թրամփը՝ բանակցելու պատրաստակամության մասին: