Լրահոս
Աշխարհ
15:01
05.03.25
144

Տրակտորներ՝ Լոնդոնի կենտրոնում. ֆերմերներին զայրացրել է հարկային արտոնության վերացումը

 

Հազարավոր ֆերմերներ նորից տրակտորներով ու կոմբայններով փակել են Լոնդոնի փողոցները: Նրանք բողոքում են Ժառանգության հարկի փոփոխությունների և բրիտանական գյուղատնտեսության վրա դրանց ազդեցության դեմ: Սա վերջին 4 ամսվա ընթացքում բրիտանացի գյուղատնտեսների չորրորդ բողոքի ակցիան է: Կառավարությունը չի պատրաստվում նահանջել: Հարկային այս փոփոխություններն իշխանությունները «արդար և հավասարակշռված» են համարում: