Լրահոս
Քաղաքական
09:34
27.08.21
57

Տպավորություն է, թե չի զոհվել մի ամբողջ սերունդ. գործադիրի ծրագրին կողմ է միայն ՔՊ-ն.ՏԵՍԱՆՅՈւԹ

Կառավարության ծրագիրը, որ խորհրդարանում քննարկվեց երկու օր, ուղեկցվեց ձեռնամարտով, շշամարտով ու հայհոյախոսությամբ, այսօր քվեարկության է դրվել:

ՔՊ-ականներն իրենց 70 կողմով վավերացրել են Փաշինյանի կաբինետի բերած 5-ամյա պլանը: «Հայաստան» խմբակցությունը բոյկոտել է քվեարկությունը: Խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը նկատել է՝ «Կառավարության ծրագրից տպավորություն է, թե չեն փոխվել մեր պետության սահմանները, չի զոհվել մի ամբողջ սերունդ, չի եղել պարտություն»: