Լրահոս
Հայաստան
11:30
07.03.22
1 359

Թուրքիայի կողմից Գյումրու 102-րդ ռազմաբազայի համար վտանգները քիչ հավանական են. Աղաջանյան

Img default alt hy

ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանն այս պահին քիչ հավանական է համարում Թուրքիայի կողմից Գյումրու 102-րդ ռազմաբազայի համար վտանգներ սպասելը։

Լրագրողն այսօր Աղաջանյանից հետաքրքրվել է՝ որպես ՆԱՏՕ-ի անդամ՝ Թուրքիայից սպառնալիք կամ վտանգ կարելի՞ է սպասել Հայաստանի համար Գյումրու ռազմաբազայի առումով. վերջինս նշել է, որ հարցը տալիս է ռուս-ուկրաինական պատերազմի համատեքսոտւմ։

«Տեսական վտանգներ միշտ կան, ես ռուս-ուկրաինական հարաբերություններում այս պահի ճգնաժամի հետ չէի կապի այդ վտանգները, համենայնդեպ, այս պահին։ Կարծում եմ՝ նման սցենար հնարավոր է, այս պահին, քիչ հավանական»,- ասել է Աղաջանյանը։

Նա տեղեկացրել է, որ կապի մեջ է Ուկրաինայում Հայաստանի դեսպանի հետ, դեսպանությունն ակտիվորեն աշխատում է հայ համայնքի ներկայացուցիչների հետ, որ վերջիններիս անվտանգությունն ապահովվի։

«Այս պահին մեր դեսպանությունը տեղափոխվել է Լվով, քանի որ Կիևն այս պահին ռազմական գործողությունների կետերից մեկն է, որևէ ներկայացուցիչ հայ համայնքից, ով պատրատ է լքել տարածքը, բոլոր հնարավորությունները ստեղծված են արևմտյան կողմից վերադառնալ Հայաստան. մեր դեսպանությունն ամեն ինչ անում է, որ գործընթացը առավել հեշտ տեղի ունենա»,- նշել է ՔՊ-ական պատգամավորը։