Լրահոս
Միջազգային
14:14
01.10.21
44

Թեհրանը բարձրաձայն է դժգոհում. Բաքվում Իրանի դեսպանատունը համեմատում են զուգարանի հետ. tesanjwu2

Իրանը դժգոհել է Գորիս-Կապան ճանապարհին իրանցի 2 վարորդի նկատմամբ ադրբեջանցիների անպարկեշտ վերաբերմունքից: Ավելի քան երկու շաբաթ է՝ վարորդները ձերբակալված են և գտնվում են ադրբեջանական կողմում:

Իրանի արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանն Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպմանը անդրադարձել է նաև իրանական բանակի զորավարժություններին Ադրբեջանի ու Նախիջևանի սահմանների մոտ, ասել, որ դա Թեհրանի գործն է՝ ե՞րբ, որտե՞ղ կազմակերպել վարժանքներ: Իրանա-ադրբեջանական դիվանագիտական փոխհրաձգությունը անցած գիշեր սրել են ադրբեջացիները՝ Բաքվում Իրանի դեսպանատան դիմաց թասեր դրել՝ այդպիսով դիվանագիտական ներկայացուցչությունը համեմատելով զուգարանի հետ: