Լրահոս
Աշխարհ
22:40
16.08.21
49

Թալիբները կփորձեն ապակայունացնել ամբողջ Հարավային Կովկասը. փորձագետ

Հայ փորձագետներն անդրադարձել են Աֆղանստանում տեղի ունեցող իրադարձություններին, նրանց մի մասը կարծում է, որ այդ երկրում թալիբների իշխանության ամրապնդումը սպառնալիք է Հարավային Կովկասի համար:

Փորձագետների խոսքով, Քաբուլում ԱՄՆ զորամիավորմանը փոխարինող թուրքական զորքը թալիբների հետ պատերազմելու մտադրություն չունի:

Թալիբների իշխանության գալով աճում է Թուրքիայի և Ադրբեջանի դաշնակից Պակիստանի տարածաշրջանային դերակատարությունը, ինչը վտանգավոր է Հայաստանի համար:

Փորձագետներն ասում են, որ Թուրքիա-Ադրբեջան-Պակիստան եռյակը փորձելու է տարածաշրջանում նոր խնդիրներ լուծել: