Լրահոս
Հայաստան
21:42
18.09.21
44

Սյունիքում թշնամու գազանությունը ՀՀ ԱԺ նախագահն անվանում է «մանր գործողություն»

«Արցախի ֆուտբոլի մանկապատանեկան թիմին տեղափոխող ավտոբուսի հետ կատարվածը ահաբեկչության դասական օրինակ է»,- հայտարարել է Արցախի ԿԳՄՍ նախարարը: Սյունիքով անցնելիս ադրբեջացիները երեկ կանգնեցրել էին մեքենան, դանակ հանել, ջնջել Արցախի դրոշն ու զինանշանը:

Թշնամու վայրենիությունը «մանր գործողություններ» է անվանել խորհրդարանի նախագահ Ալեն Սիմոնյանն ու ադրբեջանական գազանության մասին խոսել՝ հանգիստ ձայնով, ժպիտը դեմքին: Արցախի խորհրդարանից պատասխանել են Սիմոնյանի հայտարարություններին: