Լրահոս
Հասարակական
20:33
09.12.22
154

Ստեփանավանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում, Հալիձոր-Տաթև ճանապարհին խիտ մառախուղ է

Img default alt hy

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից տեղեկացնում են, որ դեկտեմբերի 9-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Ստեփանավանի ոլորաններում թույլ ձյուն է տեղում։

Հալիձորից մինչև Տաթև ճանապարհահատվածին խիտ մառախուղ է, տեսանելիությունը՝ 1-2 մետր։

Ստեփանավանի, Գորիսի, Կապանի տարածաշրջանների ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 20-30 մետր:

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: