Լրահոս
Միջազգային
14:50
16.12.22
84

Ստամբուլի փողոցները կաթվածահար են. ցույցեր՝ ընդդեմ թուրքական դատարանի

Արդեն երրորդ օրն է՝ զանգվածային բողոքի գործողություններ են Ստամբուլում: Ցուցարարները պահանջում են, որ դատարանն անհապաղ հանի մեղադրանքները Ստամբուլի քաղաքապետի վրայից և թույլատրի ընդդիմադիր հայացքներով Էքրեմ Իմամօղլուին մասնակցել 2023 թվականի նախագահական ընտրություններին:  

Ստամբուլցիները զգուշացրել են՝ տուն չեն գնալու, մինչև չբավարարվեն իրենց բոլոր պահանջները: