Լրահոս
Քաղաքական
21:35
02.10.21
50

Ստալինի ժամանակները՝ Կառավարման ակադեմիայում. ընդդիմադիրներին արգելվում է դասավանդել. տեսանյութ

Խորհրդարանական ընտրություններից հետո Հայաստանի պետական կառավարման ակադեմիայում դասավանդելու հնարավարությունից զրկվել են ընդդիմադիր երկու պատգամավոր:

Ակադեմիան որոշել է չերկարացնել Արթուր Խաչատրյանի և Հայկ Մամիջանյանի պայմանագրերը, պատճառաբանելով, թե պատգամավորները դասավանդելու ժամանակ չեն ունենա: «Քաղաքական են պատճառները, Ստալինի ժամանակներն են վերադառնում»,- վստահ են իշխանության ընդդիմախոսները: