Լրահոս
Հասարակական
10:15
16.12.22
112

Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում տնակ է այրվել

Img default alt hy

Դեկտեմբերի 16-ին, ժամը 05։10-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Իտալական թաղամասում՝ փոստատան մոտակայքում, այրվում է տնակ։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 06։16-ին, մարվել՝ 08:06-ին: