Լրահոս
Սպորտ
18:17
05.10.21
73

«Սպարտակը» մոտ 1 ամսով զրկվեց Պրոմեսից

Img default alt hy

Մոսկվայի «Սպարտակը» մոտ մեկ ամսով զրկվեց հոլանդացի կիսապաշտպան Կվինսի Պրոմեսից, որը ծնկահոդի վնասվածք էր ստացել «Ախմատի» դեմ Ռուսաստանի առաջնության 10-րդ տուրի խաղում, հաղորդում է ռուսական ակումբի մամուլի ծառայությունը։

«Սպարտակը» հոկտեմբերի 16-ին կխաղա «Դինամոյի», հոկտեմբերի 20-ին՝ «Լեսթեր Սիթիի», հոկտեմբերի 24-ին՝ «Զենիթի» հետ:

Եվրոպայի լիգայի երկրորդ տուրում Պրոմեսը 2 գոլ էր խփել իտալական «Նապոլիին», «Սպարտակը» հաղթել էր 3։2 հաշվով։