Լրահոս
Քաղաքական
21:03
16.12.22
111

Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատարը հրաժարականի դիմում է ներկայացրել

Img default alt hy

Սիսիան համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արմեն Հակոբջանյանը հրաժարականի դիմում է ներկայացրել: «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Հակոբջանյանը՝ վստահեցնելով, որ առաջիկայում սպասվող արտահերթ ընտրություններին մասնակցելու է:

Այս տարվա սեպտեմբերի 25-ին կայացած ՏԻՄ ընտրություններով այդպես էլ համայնքը քաղաքային իշխանություն չէր ձևավորել: Համայնքի ավագանին չէր կարողանում քվորում ապահովելև նիստեր գումարել, ինչն էլ պատճառ էր դարձել, որ վարչապետը համայնքի ղեկավարի պաշտոնակատար նշանակի, սակայն առանց ավագանու նիստերի գումարման, համայնքի ղեկավարի պաշտոնակատարը չէր կարողանում ամբողջությամբ իրացնել իր լիազորությունները: