Լրահոս
Հասարակական
16:31
05.03.25
1 334

Սիրելի՛ Ռուբեն, դիմում ենք քեզ հազարավոր քո հայրենակիցների անունից, խնդրում ենք դադարեցնել հացադուլը. Ռուբեն Հայրապետյան

Img default alt hy

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը գրում է․ «Սիրելի՛ Ռուբեն,

Դիմում ենք քեզ հազարավոր քո հայրենակիցների անունից: Խնդրում ենք դադարեցնել հացադուլը:

Տեսնելով և հասկանալով, թե ինչպիսի ծայրահեղ անարդարություններն են քեզ ստիպել դիմել այդ քայլին, միաժամանակ ուզում ենք՝ տեղեկացա՛ծ լինես, որ դու արդեն արթնացրել ես շատերին, և դեռ պայքարի մեծ ուղի կա անցնելու. պետք է կռվել միասին:

Այդ պայքարում քո առողջական խնդիրները անդառնալի հետևանքներ կունենան Հայաստանի և հայկական աշխարհի վրա, իսկ քո ամուր առողջությամբ դու շարունակում ես ոգեշնչել և միավորել բոլորիս՝ նույնիսկ Բաքվի բանտից:

Դու՛ ես միշտ ասել, որ եթե նույնիսկ նվազագույն հնարավորություն կա փրկության, ապա պետք է պայքարել, հակառակ դեպքում դա էլ չի լինի: Այս դեպքում մենք ոչ թե նվազագույն հնարավորություն ունենք, այլ հստակ անելիք, որով քո առաջնորդությամբ հասնելու ենք ցանկալի նպատակին:

Խնդրում ենք՝ մի՛ զրկիր մեզ այդ հնարավորությունից, և մենք կանենք անհնարինը՝ հանուն Հայաստանի և ամբողջ հայկական աշխարհի»: