Լրահոս
Հայաստան
10:50
09.03.22
349

Շշերը կբերեն՝ շշերով կպատասխանենք, փողոցը կլինի՝ փողոցով կպատասխանենք․ Վահե Հակոբյան

Img default alt hy

«Հրապարակ» թերթն անդրադարձել է ընդդիմություն-իշխանություն պայքարին և այդ համատեքստում հարց է ուղղել ընդդիմադիր ամենամեծ՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վահե Հակոբյանին։

Թե ինչպե՞ս են պատրաստվում հակադարձել գործող իշխանություններին և ի՞նչ վերաբերմունք ունեն Փաշինյանի պահելաձևին, պատգամավորն ասել է․

«Մենք՝ նույն ձևի, համառորեն։ Շշերը կբերեն՝ շշերով կպատասխանենք, փողոցը կլինի՝ փողոցով կպատասխանենք, այսինքն՝ նույն ձեւի, ինչ որ իրենք։ Ինչ վերաբերում է Նիկոլ Փաշինյանի պահելաձեւին, ապա սա դաստիարակության բացակայություն է, մշակույթի իսպառ բացակայություն է, էդ մարդը գտնվում է անկայուն հոգեկան վիճակի մեջ։ Ու նորից եմ ասում՝ հիմա մեր խնդիրներից մեկը՝ ոչ գլխավորը, այն է, որ մեր հանրությունը հասկանա, թե ով է ղեկավարում էսօր մեր երկիրը»։

Լրագրողի հարցին, թե լայն հանրությունը հասկացել է ու ոնց որ թե դեմ չէ դրան, Հակոբյանը նշել է․ 

- Դե, դեմ չի՝ դեմ չի, հիմա պետք է ստացվի էնպես, որ ինքը հասկանա, որ իրեն պետք է գահազրկեն։