Լրահոս
Իրավական
21:41
23.08.21
49

Սև լճի տարածքում 3-րդ հայ զինծառայողն է անհետացել՝ վերջին 40 օրում

Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ կիրակի 21։00-ի սահմաններում ավագ լեյտենանտ Արթուր Բորիսի Դավիդյանը, առանց վերադասի թույլտվության դուրս է եկել մշտական տեղակայման վայրից, ու նրա հետ կապը կորել է։

Ըստ նախնական տեղեկության՝ վատ տեսանելիության պայմաններում նա մոլորվել է և հայտնվել ադրբեջանական դիրքում։

Ակների գյուղապետը Սյունիքի «Հայլուրի» թղթակցին պատմել է, որ Սև լճի «Տախտի Դյուզ» կոչվող մասում է հայ սպան անհետացել, ծառայակիցները 5 կրակոց են լսել ու էլ չեն կարողացել գտնել նրան:

Պաշտպանության նախարարությունը կրակոցների մասին տեղեկությունը կտրականապես հերքում է: