Լրահոս
Իրավական
17:34
16.09.21
80

Սերժ Սարգսյանի դիմումը Խաչատուր Սուքիասյանի դեմ դատարանը վարույթ է ընդունել

Դատարանը վարույթ է ընդունել Ազգային ժողովի իշխանական պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի դեմ՝ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի դիմումը: Երրորդ նախագահը պահանջում է հերքել իր պատիվն ու բարի համբավը արատավորող տեղեկությունները և որպես վնասի փոխհատուցում վճարել մեկ միլիոն դրամ: Խաչատուր Սուքիասյանը խորհրդարանի ամբիոնից հայտարարել էր, թե «Սարգսյանը 100 միլիոն դոլարից ավելի կազինոներում կրվել է»։