Լրահոս
Իրավական
15:38
16.12.22
119

Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանը երդվել են, խոստացել ու շնորհակալություն հայտնել

Սահմանադրական դատարանի նորընտիր դատավորներ Սեդա Սաֆարյանն ու Հովակիմ Հովակիմյանն այսօր խորհրդարանում երդվել են ու ստանձնել լիազորությունները:

Սաֆարյանն ու Հովակիմյանը երդվել են «ապահովել Սահմանադրության գերակայությունը, գործել անկախ և անաչառ, հավատարիմ մնալ Սահմանադրական դատարանի դատավորի բարձր կոչմանը»: