Լրահոս
Մամուլի տեսություն
10:11
28.02.25
301

Սարիկի դեմ բավականին մեծ հակակրանք կա ՔՊ-ականների շրջանում. «Իրավունք»

Img default alt hy

«Իրավունք» թերթը գրում է. «Իշխանական կուլիսներում խոսում են, թե՝ «մեր Սարիկի» դեմ բավականին մեծ հակակրանք կա ՔՊ-ականների շրջանում։ Կարկառուն ՔՊ-ականներից շատերը մասնավոր զրույցներում ակնհայտ արհամարհական են արտահայտվում Գյումրիի քաղաքապետի ԺՊ եւ ՔՊ-ի քաղաքապետի թեկնածու Սարիկ Մինասյանի հասցեին։

Անգամ ասում են, թե ՔՊ-ական պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը մտերիմ շրջապատում գլուխ է գովացել, թե հեսա ընտրվելուց հետո նոր Սարիկը իր «թթուն» կկերցնի իր համար վիզ դրած ՔՊ-ականներին, ու հատկապես անվերապահ աջակցություն հայտնած Փաշինյան Նիկոլին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում