Լրահոս
Քաղաքական
21:36
18.08.21
60

Սահմանի վիճակի մասին՝ ԱԺ-ի փակ դռների հետևում

«Ինչ-որ պահի՝ թեկուզ ուժով պետք է ազատագրվեն մեր տարածքները»,- Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցի ժամանակ հայտարարել է ԶՈՒ գլխավոր շտաբի պետի տեղակալ Էդվարդ Ասրյանը։

Թե, ե՞րբ է թշնամին լքելու մեր սուվերեն տարածքը, նա չի ասել: Նա նաև գաղտնի է պահել Հայաստանի հողերը զավթած ադրբեջանցի զինվորների թիվը:

Հիշեցնենք, որ մայիսի 27-ին Ասրյանը թիվ էր հրապարակել ու հայտարարել, որ Հայաստանի տարածքում ադրբեջանցի զինվորականների թիվն, ընդհանուր առմամբ, չի գերազանցում 1000-ը։