Լրահոս
Հասարակական
20:44
28.02.25
392

Սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն այս տարի շրջանավարտ չի ունենալու․ Ոսկան Սարգսյան

Img default alt hy

Լրագրող Ոսկան Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․

«Սահմանամերձ Բարեկամավանի միջնակարգ դպրոցն այս տարի շրջանավարտ չի ունենալու

Հեռավոր, սահմանամերձ Բարեկավավանի 8-ամյա դպրոցը 1970-ական թվականների կեսերին ուներ 330 աշակերտ,իսկ գյուղի 9-10-րդ դասարանցիները հաճախում էին հարևան Կոթի գյուղի, Նոյեմբերյան շրջկենտրոնի դպրոցներ Այս՝ 2024-2025 ուսումնական տարում Բարեկամավանի Մայիս Ղարաքեշիշյանի անվան միջնակարգ դպրոցն ունի 18 աշակերտ, որոնցից 9-ը Արցախից անցյալ տարի բռնագաղթած․, Բարեկամավանում բնակություն հաստատած 3 ընտանիքների երեխաներն են։

Անցյալ տարի դպրոցն ունեցել է 4 շրջանավարտ, այս ուսումնական տարում կրթօջախը շրջանավարտ չի ունենա, 12-րդ դասարանն աշակերտ չունի։ Դպրոցի առաջին դասարանում կա մեկ աշակերտ,ով Արցախից բռնագաղթածների զավակ է։ Երկրորդ դասարանում նույնպես կա մեկ աշակերտ, 1-2 դասարանները միավորված , երկկոմպլեկտ են, 3-4-րդ դասարաններում միասին նույնպես 2 աշակերտ կա, այդ դասարանները ևս երկկոմպլեկտ են, 5-րդ դասարանն ունի 3 աշակերտ, այն առանձին դասարան է ։ Երկկոմպլեկտ են նաև 6-7 , 10-11 դասարանները»։