Լրահոս
Տարածաշրջան
20:03
02.10.21
55

Սաակաշվիլին բանտում հացադուլ է սկսել. ԱՄՆ-ը զգուշացնում է ցնցումների մասին, ՌԴ-ն վտանգ չի սպասում. տեսանյութ

Պետական հեղաշրջում անելու համար է Միխեիլ Սաակաշվիլին եկել Վրաստան: Այս մասին հայտարարել է իշխող «Վրացական երազանք» կուսակցության նախագահը: Վրաստանում այսօր սկսված ՏԻՄ ընտրություններին էքս-նախագահը բանտից է հետևում: Նա իր կողմնակիցներին կոչ է արել մասնակցել քվեարկությանն ու ձայն տալ ընդդիմադիր «Միացյալ ազգային շարժմանը»:

Միացյալ Նահանգները հետընտրական ցնցումներ է կանխատեսում Վրաստանում: Այդ երկրում՝ ԱՄՆ դեսպանությունը իր քաղաքացիներին զգուշացրել է հնարավոր ցույցերի մասին: