Լրահոս
Միջազգային
15:42
14.12.22
88

Ռուսները 10 ԱԹՍ-ով հարձակվել են Կիևի վրա. Մոսկվան խոսում է ուկրաինական դիվերսիայի մասին

Պայթյուններ են լսվել Կիևի Շևչենկոյի շրջանում: Այս մասին հայտնել է քաղաքապետ Վիտալի Կլիչկոն: Նրա խոսքով՝ ռուսները 10 անօդաչու թռչող սարքով հարձակվել են մայրաքաղաքի վրա:

Կիևի իշխանությունները կատարվածն անվանել են «էներգետիկ տեռորի» շարունակություն:

Մոսկվան դեռ չի մեկնաբանել Կիևի վրա հարձակումների մասին տեղեկությունները: Ռուսական կողմն էլ իր հերթին պնդում է, որ ուկրաինական բանակը դիվերսիա է նախապատրաստում Սվատովսկի շրջանում, քանի որ ռազական անհաջողություններ ունի այդ ուղղությամբ: