Լրահոս
Քաղաքական
18:04
03.03.25
168

Ռուսներն ու հնդիկներն էլ են Գյումրիի քաղաքապետ ընտրելու. թեկնածուների առաջադրումներին մնացել է 2 օր

 

Երկու օր ժամանակ ունեն Գյումրիի ավագանու արտահերթ ընտրություններին առաջադրվողները՝ հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու համար: Դիմումները տանելու վերջնաժամկետը մարտի 5-ն է։ Այս պահի դրությամբ դեռ միայն մեկ քաղաքական ուժ է հայտ ներկայացրել՝ Հայաստանի կոմունիստական կուսակցությունը, որի 33-հոգանոց ցուցակը գլխավորում է Գյումրիի նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանը: Երկրորդ քաղաքի ղեկավարի պաշտոնի համար պայքարելու մասին հայտարարել են ևս 7 ուժ: