Լրահոս
Միջազգային
19:25
10.03.22
261

Ռուսաստանը երբեք պատերազմի չի ձգտել․ Լավրով

Img default alt hy

Ռուսաստանը երբեք պատերազմի չի ձգտել, հիմա էլ ձգտում է, որ հակամարտությունն ավարտվի, Անթալիայում Թուրքիայի և Ուկրաինայի արտգործնախարարների հետ բանակցությունների ավարտին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը։

Եռակողմ հանդիպումից հետո կայացած մամուլի ասուլիսում Ռուսաստանի արտգործնախարարն ընդգծել է, որ Մոսկվան պատրաստ է քննարկել Կիևին տրվելիք անվտանգության երաշխիքները, իրականանալի է համարում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ, իսկ միջուկային զենքի կիրառմամբ հակամարտությանը չի հավատում։

Միևնույն ժամանակ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը պատրաստ է Ուկրաինայի ներկայացուցիչների հետ տարբեր մակարդակներով, հանդիպումների, այդ թվում՝ բարձրագույն մակարդակով։

ՌԴ ԱԳ նախարարը հայտնել է նաև, որ Պուտին-Զելենսկի հանդիպման հարցն Անթալիայում քննարկվել է, սակայն դրա համար անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանք տանել։