Լրահոս
Սպորտ
21:36
16.12.22
134

Ռոնալդուն Մադրիդից մեկնել է Դուբայ

Img default alt hy

Պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն Մադրիդից մեկնել է Դուբայ։ Այս մասին հաղորդում է DAZN-ի լրագրող Սերխիո Կվիրանտեն թվիթերյան իր էջում։

Ռոնալդուն հեռացել է Մադրիդից, որտեղ նոր ակումբի հետ պայմանագիր կնքելուց առաջ մարզավիճակը պահպանելու համար մարզվում էր «Ռեալի» բազայում։

Ռոնալդուն մասնավոր ինքնաթիռով մեկնել է Դուբայ։ Շշուկների համաձայն՝ 37-ամյա հարձակվողը կարող է տեղափոխվել Սաուդյան Արաբիայի «Ալ-Նասր» ակումբ։