Լրահոս
Սպորտ
14:30
11.12.22
178

Ռոնալդուն հավաքականի հետ չի մեկնի Լիսաբոն

Img default alt hy

Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն և ազգային թիմի ևս 9 ֆուտբոլիստ ԱԱ-ից դուրս մնալուց հետո չեն մեկնի Լիսաբոն և կմնան Կատարում։ Այս մասին հայտնում է Պորտուգալիայի ֆուտբոլի ֆեդերացիան։

Բացի Ռոնալուդից՝ իրենց ընտանիքների հետ Կատարում մնալու թույլտվություն են ստացել Ռույ Պատրիսիուն, Ռաֆայել Գերեյրուն, Ռաֆայել Լեաուն, Բրունու Ֆերնանդեշը, Մաթեուս Նունյեսը, Ռուբեն Նեվեշը, Բերնարդու Սիլվան, Ժոաու Կանսելուն և Դիոգու Դալոն։

Նունու Մենդեշն ու Դանիլու Պերեյրան արդեն լքել են թիմի ճամբարը վնասվածքների պատճառով և բուժում են անցնում Ֆրանսիայում։ Պորտուգալիայի հավաքականի մյուս ֆուտբոլիստները Լիսաբոն կմեկնեն այսօր՝ դեկտեմբերի 11-ին։

Պորտուգալիայի հավաքականն ԱԱ-2022-ի քառորդ եզրափակչում նվազագույն հաշվով զիջել է Մարոկկոյին։

Աղբյուր  ArmSport.am