Լրահոս
Միջազգային
21:49
08.03.22
326

ՌԴ ԶՈւ-ն Ուկրաինայի գրեթե 2,6 հազար ռազմական օբյեկտ է ոչնչացրել. ՊՆ

Ռուսաստանի զինված ուժերը ռազմական հատուկ գործողության սկսվելուց ի վեր ոչնչացրել է Ուկրաինայի գրեթե 2,6 հազար ռազմական օբյեկտ։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:

«Գործողության ընթացքում, ընդհանուր առմամբ, ոչնչացվել է Ուկրաինայի ռազմական ենթակառուցվածքի 2581 օբյեկտ։ Դրանց թվում են Ուկրաինայի զինված ուժերի կառավարման 90 կետ և կապի հանգույցներ, ՀՕՊ Ս-300 123 զենիթահրթիռային համալիրներ, «Բուկ Մ-1» և «Օսա», ինչպես նաև 81 ռադիոլոկացիոն կայան», - ասել է գեներալը:

Կոնաշենկովը հավելել է, որ ոչնչացվել են նաև 897 տանկ և այլ մարտական զրահապատ մեքենաներ, համազարկային կրակի 95 ռեակտիվ համակարգեր, դաշտային հրետանու և ականանետերի 336 հրանոթներ, ռազմական հատուկ ավտոմոբիլային տեխնիկա, ինչպես նաև 84 անօդաչու թռչող սարք: