Լրահոս
Միջազգային
15:53
06.03.22
875

ՌԴ ՊՆ-ն ցուցադրել է գերի ընկած ուկրաինացի զինվորների կադրերը (Տեսանյութ)

Img default alt hy

ՌԴ պաշտպանության նախարարությունը հրապարակել է Դոնբասի պաշտպանության ռուսական հատուկ գործողության ժամանակ գերեվարված ուկրաինացի զինծառայողների տեսագրությունները։ 

Տեսանյութը հրապարակվել է մարտի 6-ին։

Ցուցադրված կադրերում բանտարկյալները հեռախոսով խոսում են հարազատների հետ։ Նրանց խոսքով՝ ռուս զինվորականներն իրենց հարգանքով են վերաբերվում։

«Ամեն ինչ լավ է. ողջ, առողջ եմ․ մի անհանգստացիր։ Կերակրում են, ջուր տալիս»,- ասում է բանտարկյալներից մեկը։

Մյուսը մոր հետ զրույցում նշել է, որ «ամեն ինչ լավ է լինելու», և իրեն ազատ կարձակեն։ Ուկրաինացի զինծառայողները խոսել են իրենց անհրաժեշտ ամեն ինչով ապահովելու մասին։