Լրահոս
Աշխարհ
12:21
09.12.22
127

ՌԴ ոստիկանությունը ցուցադրել է Պաստեռնակի գրքի գողության տեսագրությունը

Img default alt hy

Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը հրապարակել է Պետրոզավոդսկի Կարելիայի Հանրապետության ազգային գրադարանից բանաստեղծ Բորիս Պաստեռնակի հազվագյուտ 1948 թվականի հրատարակության գողության տեսագրությունը։ «Shantnews»-ի  փոխանցմամբ՝ այս մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է MIA Media Telegram ալիքը։

Իրավապահների խոսքով՝ այցելուներից մեկը խնդրել է ընթերցասրահ բերել Պաստեռնակի արժեքավոր գիրքը։ Ստանալով հրատարակությունը՝ կինը գրքի հետ դուրս է եկել գրադարանից։

Այնուհետև կասկածյալը տաքսիով հեռացել է Պետրոզավոդսկից։ Ըստ քննիչների՝ նա ծրագրել է մեկնել Մոսկվա, սակայն Կարելիայի Սեգեժա քաղաքի երկաթուղային կայարանում նրան ոստիկանությունը բերման է ենթարկել։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ։

Հազվագյուտ գիրքն արվեստաբանները գնահատել են 1,4 միլիոն ռուբլի: Ներքին գործերի նախարարության Կարելիայի քննչական վարչության պետ Անդրեյ Դմիտրիևն անձամբ է վերադարձրել հրատարակությունը գրադարանի տնօրեն Մարինա Նիկիշինային։