Լրահոս
Միջազգային
19:13
06.03.22
554

ՌԴ-ն պահանջում է արևմտյան երկրներից կատարել Վիեննայի կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները. ՌԴ ԱԳՆ

Img default alt hy

Ռուսաստանն արդեն պահանջել է արևմտյան երկրներից վերահաստատել և կատարել դիվանագիտական և հյուպատոսական հարաբերությունների մասին կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունները։

Այս մասին կիրակի օրը «Россия-1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Մենք բնականաբար պահանջում ենք, որ նրանք վերահաստատեն իրենց պարտավորությունները և, որ ամենակարևորն է՝ խստորեն կատարեն դրանք»,- ասել է Զախարովան: