Լրահոս
Միջազգային
18:16
06.03.22
293

ՌԴ ԱԳՆ-ն ահազանգել է իր դիվանագետների նկատմամբ իրականացվող կիբերահաբեկչության մասին

Img default alt hy

ուսական դեսպանատները վերջին մի քանի ամիսների ընթացքում ենթարկվել են ցանցային հարձակումների և ապրում են գրեթե շրջափակման մեջ: 

Այս մասին կիրակի օրը «Ռոսիա-1» հեռուստաալիքի «60 րոպե» հաղորդման ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Զախարովան նշել է, որ դեսպանատները պարբերաբար ենթարկվում են հաքերային հարձակումների։ 

«Սրանք նույնիսկ կիբեր խաբեբաներ կամ կիբերհանցագործներ չեն: Սրանք իսկական կիբերահաբեկիչներ են։ Կյանքի սպառնալիքները, մերձավորների նկատմամբ հաշվեհարդարը իրականություն են դարձել մեր արտասահմանյան առաքելությունների և մեր դիվանագետների համար ինչպես Ուկրաինայում, այնպես էլ այլ երկրներում, որտեղ կան Կիևի ռեժիմի կողմնակից ակտիվիստներ, իսկական մղձավանջ արդեն մի քանի տարի»,- հավելել է նա։